Գլյուտենի անհանդուրժողականությունը հաճախ պայմանավորված է ժառանգական գործոններով, սակայն կարևոր դեր է խաղում նաև իմունային համակարգը, վարակների առկայությունը և որոշակի սննդակարգին հետևելը: Ինչևէ, անհանդուրժողականությունը միշտ չէ, որ նույն կերպ է դրսևորվում. կան երեք հիմնական տիպի հիվանդություններ՝ ցելիակիա, գլյուտենի և ցորենի նկատմամբ զգայունություն և ցորենի ալերգիա։ Հաճախ այդ տերմինները օգտագործվում են որպես հոմանիշներ, սակայն դրանց դրսեւորվում են բոլորովին այլ ախտանիշներով ու խնդիրներով։

 

Ամենատարածված գանգատներն են՝ որովայնի ցավը, փորլուծությունը և գլխացավը, իսկ որոշ դեպքերում՝ մկանների և հոդերի ցավը:

 

Նախքան հացի և պիցցայի օգտագործումից լիովին հրաժարվելը, դիմեք մասնագետի, ով կանցկացնի անհրաժեշտ հետազոտությունները և կուսումնասիրի ձեր ախտանիշները։ Նա պետք է որոշի, թե արդյոք դուք ունեք գլյուտենի անհանդուրժողականություն, և եթե այո, ապա ինչ տեսակի: Այսպես թե այնպես, անհանդուրժողականության երեք ձևերից որևէ մեկի դեպքում նշանակվում է առանց գլյուտենի դիետա, ինչը նպաստում է ինքնազգացողության զգալի բարելավմանը։

 

Գլյուտենը պարունակվում է ոչ միայն թխվածքների, հացաբուլկեղենի և մակարոնեղենի մեջ, այլ նաև որոշ մթերքներում, որոնք առաջին հայացքից այն չեն պարունակում։

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ընդամենը

0 դրամ

Դիտեք ձեր զամբյուղը