Glutenfree.am նախագծի հիմնական նպատակն է առանց գլյուտենի սնունդը դարձնել ավելի հասանելի սպառողների համար, իսկ գնումներ կատարելը՝ արագ և հարմարավետ: Մեզ մոտ ներկայացված են բացառապես ստուգված և սերտիֆիկացված առանց գլյուտենի ապրանքներ աշխարհի առաջատար և վստահելի արտադրողներից: Մեր լայն տեսականին կտա ձեզ ընտրության մեծ հնարավորություն՝ առանց անհանգտանալու դրանց անվտանգության մասին: Մեզ մոտ կարող եք գտնել բազմատեսակ ապրանքներ՝ ալյուրներ, հացեր, քաղցրավենիք, մակարոնեղեն, համեմունքներ, կետչուպներ և ձեզ անհրաժեշտ այլ սննդամթերք: Մեր տեսականին ընդգրկում է նաև առանց լակտոզայի, առանց կաթի, առանց ձվի և այլ ալերգենների, ինչպես նաև սպիտակուցի ցածր պարունակությամբ ապրանքատեսակներ:

 

 

Glutenfree.am խանութից կարող են օգտվել ոչ միայն գլյուտենի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ, այլ նաև նրանք, ովքեր նախընտրում են առողջ սնունդ իրենց ընտանիքների, հատկապես երեխաների համար:

 

 

Մեզ համար կարևոր է մեր հաճախորդների վստահությունը, և մենք հոգ ենք տանում նրանց անվտանգ ու առողջ սննդի մասին:

 

 

Մեր լայն տեսականին կարող եք ձեռք բերել ինչպես օնլայն խանութից, այնպես էլ խանութ սրահից, որտեղ կարող եք ստանալ գրագետ խորհրդատվություն։

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ընդամենը

0 դրամ

Դիտեք ձեր զամբյուղը