Ցելիակիան գլյուտենի նկատմամբ կայուն անհանդուրժողականությունն է: Գլյուտենը սպիտակուց է, որը պարունակվում է ցորենի, տարեկանի, գարու, վարսակի մեջ:

 

Սննդի մեջ գլյուտեն պարունակող հացահատիկների կամ սննդամթերքների օգտագործումը հանգեցնում է աղիների բորբոքման, աղիքային թավիկներն անհետանում են, և վնասվում է բարակ աղիների լորձաթաղանթը: Այսպիսով, սննդարար նյութերը՝ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, վիտամինները և հանքանյութերը չեն մարսվում կամ մարսվում են մասամբ, ինչը հանգեցնում է անբավարար ներծծման, առաջին հերթին երեխաների մոտ:

 

Ախտանշանները



Ցելիակիան կարող է արտահայտվել տարբեր ախտանշաններով: Բնորոշ ախտանշաններն են՝ փորլուծություն, քաշի կորուստ, ուժերի կորուստ, փքվածություն, որովայնի ցավ, սրտխառնոց և աճի դանդաղում, առաջին հերթին երեխաների մոտ: Մեծահասակների մոտ դիտվում են նաև այլ ախտանշաններ՝ անտարբերություն, հոգնածություն, անեմիա, օստեոպորոզ, վիտամինների և հանքային նյութերի անբավարարություն, կաթնաշաքարի (լակտոզայի) անհանդուրժողականություն։

 

Տարածվածությունը


Ցելիակիան հանդիպում է ավելի հաճախ, քան նախկինում ենթադրվում էր: Բնակչության մինչև 1%-ը տառապում է այս հիվանդությամբ։ Եվրոպայում ցելիակիայի յուրաքանչյուր հայտնաբերված մեկ դեպքին բաժին է ընկնում 7-ից մինչև 10 չհայտնաբերված դեպք: Ցելիակիան կարող է արտահայտվել ցանկացած տարիքում:  

 

Ախտորոշումը


Ցելիակիան կարելի է հայտնաբերվել արյան մեջ որոշակի հակամարմինների առկայությամբ
(հակա-tTg, հակաէնդոմիզիալ EMA, երեք տարեկանից փոքր երեխաների մոտ նաև AGA, lgA և lgG ): Ախտորոշման հաստատման համար անհրաժեշտ է անցկացնել բարակ աղու բիոպսիա:

 

Բուժում՝ սննդի մեջ օգտագործել գլյուտեն չպարունակող մթերքներ

 

Բուժման միակ միջոցը այս պահին հանդիսանում է խիստ ագլյուտենային սննդակարգը: Այդպիսի սննդակարգի հետևողական պահպանման արդյունքում հիվանդների մոտ ախտանշաններն արագ վերանում են: Շատ սննդամթերքներ ի սկզբանե չեն պարունակում գլյուտեն՝ միս, ձուկ, ձու, մրգեր և բանջարեղեններ, կաթ և շատ կաթնամթերքներ, բրինձ, եգիպտացորեն, հնդկաձավար և կարտոֆիլ: Բացի այդ, վաճառքում կան  գլյուտեն չպարունակող մթերքներ՝ ալյուր, հաց, մակարոնեղեն, թխվածքաբլիթներ:   

 

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ընդամենը

0 դրամ

Դիտեք ձեր զամբյուղը