Ցելիակիան կարող է զարգանալ մանկահասակ տարիքում, սովորաբար մոտ վեց ամսականում, երբ դադարացնում են կրծքով կերեկրումը և սննդակարգին ավելացնում են գլյուտեն պարունակող հավելյալ սնունդ: Որոշ երեխաների մոտ այս հիվանդությունը կարող է շատ արագ զարգանալ, մինչդեռ մյուսները կարող են ախտանիշներ չունենալ մի քանի տարի շարունակ:

 

Գլյուտենը սպիտակուց է, որը պարունակվում է ցորենի, գարու և տարեկանի մեջ: Ցելիակիան աուտոիմուն հիվանդություն է, որի ժամանակ օրգանիզմը աղիքներին վնասող հակամարմիններով հարձակվում է գլյուտենի վրա, ինչի հետևանքով առաջանում են ախտանիշներ, ինչպիսիք են ստամոքսի ցավը և աճի դանդաղումը:

 

Ցելիակիան ավելի հաճախ արտահայտվում է Դաունի համախտանիշով, 1-ին տիպի շաքարախտով կամ այլ աուտոիմուն հիվանդություններով երեխաների մոտ:

 

Ցելիակիայի միակ բուժումը 100%-անոց առանց գլյուտենի դիետան է, որին պետք է հետևել ողջ կյանքի ընթացքում:

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ընդամենը

0 դրամ

Դիտեք ձեր զամբյուղը