Լակտոզայի անհանդուրժողականությունը շատ տարածված մարսողական խնդիր է, երբ մարմինը չի կարողանում մարսել կաթնաշաքարը՝ շաքարի մի տեսակ, որը հիմնականում հայտնաբերված է կաթում և կաթնամթերքում:

 

Ենթադրվում է, որ աշխարհում մեծահասակների մոտ երեք քառորդը այս կամ այն ​​ձևով անհանդուրժողականություն ունի կաթնաշաքարի նկատմամբ:

 

Լակտոզայի անհանդուրժողականությունը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, առավել հաճախ՝ 20-40 տարեկանում:

 

Այս խնդիրն ունեցող մարդկանց մոտ կաթնաշաքարն առաջացնում է տհաճ ախտանիշներ։ Նման մարդկանց մոտ լակտազը կամ իսպառ բացակայում է օրգանիզմում կամ արտադրվում է շատ քիչ քանակությամբ, ինչի հետևանքով մարդու օրգանիզմը չի կարողանում մշակել կաթում պարունակվող կաթնաշաքարը։ Լակտազի բացակայությունը կամ պակասը խանգարում է աղիներում լակտոզայի մարսմանը և դրանով իսկ խթանում աղիներում բակտերիաների աճը: Լակտոզայի անհանդուրժողականության բնորոշ նշաններն են անհագ ծարավը և կաթի և կաթնամթերքի օգտագործումից հետո դրսևորվող մարսողության տարբեր խանգարումները՝ փորլուծության, փքվածության և որովայնի շրջանում ցավերի տեսքով։

 

Ի տարբերություն կաթի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց, լակտոզայի անհանդուրժողականությամբ մարդիկ կարող են ուտել առանց կաթնաշաքարի կաթնամթերքի լայն տեսականի: Վերջիններս հեշտ են մարսում շատ կաթնամթերքներ, ներառյալ պինդ պանիրը, քանի որ այդ մթերքի մեջ առկա կաթնաշաքարն արդեն քայքայված վիճակում է:

 

Մեծահասակների մոտ զարգացող դեպքերի մեծ մասը գենետիկական ծագում ունի և մնում է ողջ կյանքի ընթացքում, մինչդեռ երեխաների մոտ դեպքերը հաճախ առաջանում են աղիքային վարակի հետևանքով և կարող են տևել ընդամենը մի քանի շաբաթ: Մշտական ​​դեպքերը սովորաբար առաջանում են որպես առաջնային լակտազային անբավարարություն՝ գենետիկ գործոններով պայմանավորված լակտազ ֆերմենտի արտադրման անկարողությամբ: Լակտազի երկրորդական անբավարարությունը տեղի է ունենում, երբ լակտազի պակասը պայմանավորված է այլ առողջական վիճակով կամ որոշակի դեղամիջոցների օգտագործմամբ:

 

Ինչպե՞ս կարող եք իմանալ, արդյոք ունեք լակտոզայի անհանդուրժողականություն:

 

Լակտոզայի անհանդուրժողականության ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս կաթնաշաքար պարունակող սնունդ կամ խմիչք օգտագործելուց մի քանի ժամվա ընթացքում: Այս ախտանիշները կարող են ներառել.

 

Մետեորիզմ

Փորլուծություն

Փորկապություն (մեթանը կարող է դանդաղեցնել սննդի՝ աղիներով անցնելու ժամանակը)

Փքվածություն

Կծկում և ցավ որովայնի շրջանում

Աղմուկ ստամոքսում

Սրտխառնոց

 

Լակտոզայի անհանդուրժողականության ախտորոշումից հետո դուք պետք է հետևեք հատուկ սննդակարգի՝  նվազեցնելով կամ բացառելով կաթնաշաքար պարունակող մթերքների և ըմպելիքների օգտագործումը:

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ընդամենը

0 դրամ

Դիտեք ձեր զամբյուղը