Վարսակի փաթիլներից շոկոլադե աղանդեր հատապտուղներով
| Ամբողջահատիկ վարսակի փաթիլներ առանց գլյուտենի | 1 տուփ |
| Անարառային հատապտուղներ սառեցված | 70 գ |
| Սպիտակ շոկոլադ | 100 գ |
| Սերուցք 35% | 100 գ |
| Վանիլի էքստրակտ և դարչին | ըստ ճաշակի |
| Կուանտրո (լիկյոր) | 1 թ․գ |
| Շաքարավազ | 2 ճ.գ. |
1․ Շաքարավազը, լիկյորը և հատապտուղները դնել թույլ կրակի վրա և եռացնել մինչև հյութը թանձրանա։
2․ Շիլան լցնել տարայի մեջ, լցնել հատապտուղների օշարակն ու հատապտուղները։
3․ Կրեմը և սպիտակ շոկոլադը հալեցնում ենք մարմանդ կրակի վրա։ Անընդհատ խառնելով, հասցնում ենք էմուլսիայի վիճակի, ավելացնում ենք վանիլն ու դարչինը։
4․ Շիլային և հատապտուղներին ավելացնել պատրաստի խառնուրդը։ Աղանդերը մի քանի ժամով դնել սառնարանը։














