Վարսակի փաթիլներից շոկոլադե աղանդեր հատապտուղներով

Ամբողջահատիկ վարսակի փաթիլներ առանց գլյուտենի 1 տուփ
Անարառային հատապտուղներ սառեցված 70 գ
Սպիտակ շոկոլադ 100 գ
Սերուցք 35% 100 գ
Վանիլի էքստրակտ և դարչին ըստ ճաշակի
Կուանտրո (լիկյոր) 1 թ․գ
Շաքարավազ 2 ճ.գ.

1․ Շաքարավազը, լիկյորը և հատապտուղները դնել թույլ կրակի վրա և եռացնել մինչև հյութը թանձրանա։

 

2․ Շիլան լցնել տարայի մեջ, լցնել հատապտուղների օշարակն ու հատապտուղները։

 

3․ Կրեմը և սպիտակ շոկոլադը հալեցնում ենք մարմանդ կրակի վրա։ Անընդհատ խառնելով, հասցնում ենք էմուլսիայի վիճակի, ավելացնում ենք վանիլն ու դարչինը։

 

4․ Շիլային և հատապտուղներին ավելացնել պատրաստի խառնուրդը։ Աղանդերը մի քանի ժամով դնել սառնարանը։

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ընդամենը

0 դրամ

Դիտեք ձեր զամբյուղը