Սիսեռի օմլետ (առանց գլյուտենի)
| Սիսեռի ալյուր առանց գլյուտենի | 100 գ |
| Բուսական յուղ | 15 գ |
| Միջին լոլիկ | 1 հատ |
| Սոխ | 1 հատ |
| Համեմունքների խառնուրդ | 3 գ |
| Աղ | 3 գ |
| Ջուր | 160 գ |
1. Սիսեռի ալյուրը խառնել ջրի, աղի և համեմունքների հետ, թողնել 30 րոպե։
2. Սոխն ու լոլիկը տապակել բուսայուղի մեջ մինչև կիսաեփը, լցնել սիսեռով խարնուրդի վրա, փակել կափարիչը և 10 րոպե եփել մարմանդ կրակի վրա։
Այս ուտեստը հատկապես համեղ է սառը վիճակում։














