Խմորիչով թխվածք մրգերով և փշրանքներով
Ալրային խառնուրդ խմորիչով | 200 գ |
Ձու | 2 |
Կաթ | 150 մլ |
Հալած կարագ | 30 գ |
Վանիլային շաքար Celiko | 1 թ․գ․ |
Մրգեր | մի քիչ |
Կարտոֆիլի օսլա | 1 ճ․ գ․ |
Բրնձի ալյուր | 1 ճ․ գ․ |
Վանիլային շաքար Celiko | 1 թ․ գ․ |
Ձեթ կամ հալված կարագ | 1 թ․ գ․ |
Թասիկի մեջ լցնել ալյուրի խառնուրդը, ավելացնել ձու և լցնել 30 °С տաքացրած կաթ։
Խառնուրդը հարել հարիչով կամ ձեռքով մոտ 3 րոպե, մինչև դառնա հարթ, միատարր և փայլուն:
Ավելացնել հալած կարագը և հարել ևս 2 րոպե։
Խմորը դնել կաղապարի մեջ (միջինը՝ մոտ 20 սմ), յուղապատված կամ թխման թղթով ծածկած և թողնել տաք տեղում մոտ 30 րոպե։
Հունցել փշրանքների խմորը բաղադրատոմսում նշված բաղադրիչներից (Կարտոֆիլի օսլա, բրնձի ալյուր․ վանիլային շաքար․ ձեթ կամ հալված կարագ)։
Մրգերը շարել խմորի վրա, ապա շաղ տալ փշրանքները։
Խմորը դնել նախապես տաքացրած ջեռոց և թխել 180°C ջերմաստիճանում մոտ 30 րոպե։
Պատրաստի թխվածքը կարելի է լրացուցիչ պատել շաքարի փոշիով կամ ջնարակով։