Նրբաբլիթների բաղադրատոմս
Ալրային խառնուրդ Mix it! Universal 1կգ | 110 գ |
Աղ | 1 պտղունց |
Ձու | 2 հատ միջին չափի |
Յուղազերծված կաթ | 200 մլ |
Ջուր | 50 մլ |
Ձեթ | Մի քիչ տապակելու համար |
Խառնել Mix It Universal ալյուրը և աղը ամանի մեջ:
Ձվերը և կաթի կեսը հարել մինչև միաձուլվեն։
Աստիճանաբար ավելացնել մնացած կաթն ու ջուրը և հարել ձեռքի հարիչով, ապա թողնել 10 րոպե։
20-23 սմ տրամաչափով թավան ձեթով պատել և դնել չափավոր կրակի վրա։
Երբ թավան տաքանա, լցնել այնքան խմոր, որպեսզի հատակը ծածկվի բարակ շերտով:
Եփել կրակի վրա, մինչև նրբաբլիթը պատրաստ լինի և ազատ տեղաշարժվի թավայի մեջ։
Շրջել նրբաբլիթը և եփել մյուս կողմից: Կրկնել մնացած խառնուրդով։