Կոլոլակներ կարմիր պղպեղով
Պաքսիմատ Paniermehl - Breadcrumbs 300գ | 150 գ |
Աղացած պղպեղ | 15 գ |
Աղացած միս | 800 գ |
Ձու | 2 |
Մաղադանոս | 1 կապ |
Սխտոր | 1 պճեղ |
Քերած պարմեզան | 3 ճաշի գդալ |
Աղ և պղպեղ | մի քիչ |
Ձեթ | մի քիչ տապակելու համար |
Թասի մեջ խառնել աղացած միսը, աղը, պղպեղը, ձուն, պաքսիմատը, մանր կտրատած սխտորն ու մաղադանոսը, քերած պանիրն ու աղացած կարմիր պղպեղը։ Ձեռքերով լավ խառնել ու միանման կոլոլակներ պատրաստել։
Թավայի մեջ տաքացնել ձեթը և տապակել կոլոլակները։ Քամել յուղը և կոլոլակները դնել անձեռոցիկի վրա։
Շատ համեղ նաև սառը վիճակում։