Ունիվերսալ ալյուրից պատրաստված հաց
Ունիվերսալ ալյուր առանց գլյուտենի 600գ | 300 գ |
Ձեթ | 12 գ |
Չոր խմորիչ առանց գլյուտենի | 3 գ |
Շաքարավազ | 15 գ |
Աղ | 5 գ |
Տաք ջուր (40°C) | 280 գ |
1. Ամանի մեջ խառնել ալրային խառնուրդը, աղը, շաքարավազը, խմորիչը։ Ավելացնել բուսական յուղ և տաք ջուր։ Լավ խառնել։
2. Խմորը լցնել նախապես բուսայուղով պատված թավայի մեջ։ Դնել տաք տեղում, որպեսզի ծավալը մեծանա (մոտ 2 անգամ)։
3. Թխել նախապես 180°C տաքացրած ջեռոցում 30 րոպե։