Տիրամիսու
| Savoiardi թխվածքաբլիթներ | 1 տուփ |
| Մասկարպոնե պանիր | 200 գ |
| Ձու | 3 |
| Ձվի դեղնուց | 1 |
| Շաքարավազ | 4 ճ․գ․ |
| Ռոմ | 2 ճ․գ․ |
| Սուրճ | 250 մլ |
| Ցածր յուղայնությամբ Cacao Natura կակաոյի փոշի 100 գ | 1 պտղունց |
Դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից; Չորս դեղնուցը շաքարավազի հետ հարել մինչև փրփրելը, ապա զանգվածին ավելացնել մասկարպոնե և ռոմ։
Ձվի սպիտակուցը հարել մինչև փրփրելը, այնուհետև զգուշորեն լցնել մասկարպոնե կրեմի մեջ։
Թեթև թրջել Savoiardi թխվածքաբլիթները սուրճի մեջ, մեկ շերտ շարել ապակե կամ ճենապակյա տարայի մեջ; վրան քսել կրեմի կեսը, հետո ավելացնել թխվածքաբլիթի ևս մեկ շերտ, պատել մնացած կրեմով և առատորեն ցանել կակաոյի փոշի։
Տիրամիսուն մի քանի ժամով թողնել սառնարանում։














