Տիրամիսու

Savoiardi թխվածքաբլիթներ 1 տուփ
Մասկարպոնե պանիր 200 գ
Ձու 3
Ձվի դեղնուց 1
Շաքարավազ 4 ճ․գ․
Ռոմ 2 ճ․գ․
Սուրճ 250 մլ
Ցածր յուղայնությամբ Cacao Natura կակաոյի փոշի 100 գ 1 պտղունց

Դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից; Չորս դեղնուցը շաքարավազի հետ հարել մինչև փրփրելը, ապա զանգվածին ավելացնել մասկարպոնե և ռոմ։

 

Ձվի սպիտակուցը հարել մինչև փրփրելը, այնուհետև զգուշորեն լցնել մասկարպոնե կրեմի մեջ։

 

Թեթև թրջել Savoiardi թխվածքաբլիթները սուրճի մեջ, մեկ շերտ շարել ապակե կամ ճենապակյա տարայի մեջ; վրան քսել կրեմի կեսը, հետո ավելացնել թխվածքաբլիթի ևս մեկ շերտ, պատել մնացած կրեմով և առատորեն ցանել կակաոյի փոշի։

 

Տիրամիսուն մի քանի ժամով թողնել սառնարանում։

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ընդամենը

0 դրամ

Դիտեք ձեր զամբյուղը