Կեքսեր վարսակի

Վարսակի փաթիլներ մերկահատիկ վարսակից առանց գլյուտենի 150 գ
Ձու 2
Շաքարավազ 2 ճ.գ.
Մածուն 150 գ
Կիտրոնի հյութ 1 ճ.գ.
Փխրեցուցիչ առանց գլյուտենի 10 գ
Չամիչ 50 գ

Մեկ ճաշի գդալ վարսակի փաթիլները առանձնացնել։ Մնացածը մանրացնել բլենդերի մեջ։ Երկու ձուն կոտրել և սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։ Դեղնուցները խառնել շաքարավազի հետ։ Ավելացնել մածուն, մանրացված ձավարեղեն, փխրեցուցիչ և կիտրոնի հյութ։ Խառնել մինչև դառնա միասեռ զանգված:

 

Խառնուրդին ավելացնել չամիչ և առանձնացված փաթիլները։ Խառնել։

 

Ձվի սպիտակուցը հարել մի պտղունց աղով մինչև յուղալի դառնալը։ Ավելացնել պատրաստի խմորին և խառնել։

 

Թավան պատել ձեթով և պատրաստի զանգվածից քափքեյքեր ստանալ։ Դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը, թխել 30 րոպե։

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ընդամենը

0 դրամ

Դիտեք ձեր զամբյուղը