Կեքսեր վարսակի
| Վարսակի փաթիլներ մերկահատիկ վարսակից առանց գլյուտենի | 150 գ |
| Ձու | 2 |
| Շաքարավազ | 2 ճ.գ. |
| Մածուն | 150 գ |
| Կիտրոնի հյութ | 1 ճ.գ. |
| Փխրեցուցիչ առանց գլյուտենի | 10 գ |
| Չամիչ | 50 գ |
Մեկ ճաշի գդալ վարսակի փաթիլները առանձնացնել։ Մնացածը մանրացնել բլենդերի մեջ։ Երկու ձուն կոտրել և սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։ Դեղնուցները խառնել շաքարավազի հետ։ Ավելացնել մածուն, մանրացված ձավարեղեն, փխրեցուցիչ և կիտրոնի հյութ։ Խառնել մինչև դառնա միասեռ զանգված:
Խառնուրդին ավելացնել չամիչ և առանձնացված փաթիլները։ Խառնել։
Ձվի սպիտակուցը հարել մի պտղունց աղով մինչև յուղալի դառնալը։ Ավելացնել պատրաստի խմորին և խառնել։
Թավան պատել ձեթով և պատրաստի զանգվածից քափքեյքեր ստանալ։ Դնել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը, թխել 30 րոպե։














