Կարտոֆիլի նյոկի
| Ալյուր Mix It Farina | 50 գ |
| Կարտոֆիլ | 200 գ |
| Ձվի դեղնուց | 1 հատ |
| Աղ | 1 պտղունց |
| Աղացաց պղպեղ | մի քիչ |
| Մշկընկույզ | մի քիչ |
Կարտոֆիլը խաշել, տաք վիճակում մաքրել կեղևը և տրորել։
Խառնել բոլոր բաղադրիչները, մինչև ստացվի խիտ և համասեռ զանգված։ Ավելացնել աղ, պղպեղ և մշկընկույզ:
Խմորը բաժանել կտորների՝ դրանցից գլաններ ձևավորել, որոնցից կտրել մոտ 2 սմ երկարությամբ գլանակներ։
Նյոկերին պատառաքաղով ձև տալ, եռացնել աղ արած ջրի մեջ և, երբ բարձրանան ջրի երեսը արդեն կարող եք հանել։ Ապա մատուցել՝ համեմելով ըստ ճաշակի։














