Բիսկվիթի խմորի հիմնական բաղադրատոմսը

Ալրային խառնուրդ Mix Patisserie - Mix C 1կգ 220 գ
Շաքարավազ 150 գ
Կարագ սենյակային ջերմաստիճանի 125 գ
Ձու 3
Փխրեցուցիչ 8 գ
Կաթ 125 մլ

Կարագը հարել մինչև փրփրուն դառնալը, ավելացնել շաքարավազի կեսը և շարունակել հարել ևս 10 րոպե։

 

Ավելացնել ձվի դեղնուցները, ալյուրը, փխրեցուցիչը, կաթը և լավ խառնել։ Սպիտակուցները հարել մնացած շաքարի հետ և ավելացնել զանգվածին։

 

Խմորը լցնել յուղով և ալյուրով պատված թավայի մեջ։

 

Թխել նախապես 180°C տաքացրած ջեռոցում 50 րոպե։

 

 

Խորհուրդ. Մարմարե կամ շոկոլադե տորթի համար հիմքի խառնուրդին ավելացնել 2-3 ճաշի գդալ առանց շաքարի կակաոյի փոշի:

 

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ընդամենը

0 դրամ

Դիտեք ձեր զամբյուղը