Պիցցայի խմորի բաղադրատոմսը
| Ալրային խառնուրդ Bread-Mix B 1կգ | 150 գ |
| Թարմ խմորիչ | 5 գ |
| Տաք ջուր | 120 մլ |
| Աղ | 5 գ |
| Ձիթապտղի ձեթ | 1 ճաշի գդալ |
| Տոմատի խյուս | 4 ճաշի գդալ |
| Մոցարելլա | 125 գ |
| Աղ՝ ըստ ճաշակի | մի քիչ |
| Օրեգանո | մի քիչ |
| Արտիշոկ | 1 բուռ |
| Սունկ | 1 բուռ |
| Խոզապուխտ | 1 բուռ |
Թարմ խմորիչը լուծել տաք ջրի մեջ (պահելով մի քիչ ջուր): Ավելացնել մաղած ալյուրը և խառնել։ Մնացած ջրի մեջ լուծել աղը և ավելացնել զանգվածին։ Վերջում ավելացնել մի քիչ ձիթապտղի ձեթ և շարունակել հունցել։
Խմորըից գունդ ձևավորել և թողնել տաք, խոնավ տեղում մոտ 30 րոպե:
Երբ խմորը հասունանա, գրտնակել, ապա փռել յուղաթղթով պատված թավայի վրա։
Ավելացնել հավելումներ ըստ ճաշակի և թխել 200°C տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպե։














