Վարսակի նրբաբլիթներ

Վարսակի փաթիլներ մերկահատիկ վարսակից առանց գլյուտենի 120 գ
Ձու 2
Կաթ 250 մլ
Շաքարավազ 2 ճ.գ.
Բուսական յուղ 1 ճ.գ.
Աղ ըստ ճաշակի

Վարսակի ալյուրը մանրացնել բլենդերի մեջ։ Ձուն խառնել շաքարավազի և աղի հետ։ Ավելացնել մանրացված վարսակի փաթիլները: Աստիճանաբար, խառնելով, լցնել կաթը։ Խառնել մինչև ստացվի համասեռ զանգված և ավելացնել բուսայուղ։ Թողնել հանգստանա 10 րոպե։

 

Տաքացնել տապակը և փոքր քանակությամբ լցնել խառնուրդը՝ ձևավորելով նրբաբլիթ: Թխել երկու կողմից, մինչև պատրաստ լինելը:

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ընդամենը

0 դրամ

Դիտեք ձեր զամբյուղը