Մերենգայով ռուլետ

Մերենգայի համար .
Եգիպտացորենի օսլա առանց գլյուտենի 400գ 10 գ
Ձվի սպիտակուցներ 100 գ
Շաքարավազ 150 գ
Կիտրոնաթթու 1 գ
Հատապտղային շերտ .
Եգիպտացորենի օսլա առանց գլյուտենի 400գ 40 գ
Ջուր 70 գ
Հատապտուղների խյուս 400 գ
Շաքարավազ 100 գ
Կրեմ .
Սերուցք 33% (սառեցրած) 150 գ
Շաքարի փոշի 60 գ
Կաթնաշոռ 200 գ

Հատապտղային շերտ.

 

Առանձին ամանի մեջ եգիպտացորենի օսլան խառնել սառը ջրի հետ։

 

Հատապտուղի խյուսը լցնել կաթսայի մեջ, մարմանդ կրակի վրա եփել, անընդհատ խառնելով ավելացնել շաքարավազն ու նոսրացած օսլան, հենց եռա կրակից վերցնել։ Թողնել հովանա։

 

Կրեմ.

 

Բոլոր մթերքները նախ պետք է սառեցվեն։ Սառեցրած ամանի մեջ խառնել շաքարի փոշին, սերուցքն ու կաթնաշոռը, հարել միջին արագությամբ մոտ 1 րոպե։

 

Ստացված սերուցքային զանգվածը սկզբում հարել ցածր արագությամբ՝ աստիճանաբար ավելացնելով արագությունը մինչ թանձրանալը։ Պատրաստի կրեմը պետք է լինի պինդ ու խիտ։

 

Մերենգա.

 

Ամանի մեջ հարել շաքարավազն ու սպիտակուցները 5 - 7 րոպե, ավելացնել կիտրոնաթթու և եգիպտացորենի օսլա և շարունակել հարել 1 րոպե, մինչև զանգվածը պնդանա։

 

Մերենգան պետք է հարթեցնել 1 սմ հաստությամբ թխման թերթիկի վրա։ Թխել նախապես 150°C տաքացրած ջեռոցում 20 րոպե (մինչև ոսկե դարչնագույնը)։

 

Հավաքել ռուլետը՝ բեզե - կրեմ - հատապտղային շերտ և փաթաթում։

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ընդամենը

0 դրամ

Դիտեք ձեր զամբյուղը