Շոկոլադե տորթ
| Խմոր | . |
| Ալրային խառնուրդ բիսկվիթի համար | 1 տուփ |
| Շաքարավազ | 50 գ |
| Ձու | 3 |
| Փխրեցուցիչ Celiko | 1 թ. գ. |
| Ցածր յուղայնությամբ Cacao Natura կակաոյի փոշի 100 գ | 1 ճ. գ. |
| Ջուր | 1 ճ. գ. |
| Շոկոլադե կրեմ | . |
| Ցածր յուղայնությամբ Cacao Natura կակաոյի փոշի 100 գ | 3 ճ. գ. |
| Կարագ (սենյակային ջերմաստիճան) | 250 գ |
| Շաքարի փոշի (ըստ ճաշակի) | ½-¾ բաժակ |
| Շոկոլադե լիկյոր | 2 ճ. գ. |
| Ջնարակ | ․ |
| Ցածր յուղայնությամբ Cacao Natura կակաոյի փոշի 100 գ | 1 ճ. գ. |
| Շաքարի փոշի | 2 ճ. գ. |
| Կարագ | ½ տուփ |
| Ջուր | 1-2 ճ. գ. |
| Հավելանյութեր | . |
| Նարնջի հյութ՝ թխվածքաբլիթը թրջելու համար | ½ բաժակ |
| Քերած մուգ շոկոլադ | զարդարման համար |
Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից և հարել մինչև պնդանա, ավելացնել մի պտղունց աղ և շաքար։ Այնուհետև ավելացնել ձվի դեղնուցը և շարունակել հարել։
Պատրաստի փրփուրին փոքր չափաբաժիններով ավելացնել կակաոյի, փխրեցուցիչի և ջրի հետ խառնած մաղած խառնուրդը և նրբորեն խառնել։ Թխել բիսկվիթը 180°C ջերմաստիճանում մոտ 25 րոպե։
Սենյակային ջերմաստիճանի կարագը լցնել ամանի մեջ և հարել շաքարի փոշիով: Այնուհետև փոքր չափաբաժիններով ավելացնել կակաոն, լիկյորը և շարունակել հարել, մինչև բոլոր բաղադրիչները միանան:
Կաթսայի մեջ հալեցնել կարագը՝ ավելացնել շաքարավազը, կակաոն և մեկ ճաշի գդալ ջուր։ Տաքացնել զանգվածը մինչև լուծվի՝ անընդհատ խառնելով, չթողնելով որ եռա։ Եթե միջուկը շատ խիտ է, մի քիչ էլ ջուր ավելացնել։ Այնուհետև սառեցնել սառնարանում։
Սառեցրած թխվածքաբլիթը բաժանել երկու-երեք մասի, թրջել նարնջի հյութով։
Ապա քսել կրեմ։ Տորթի վերևն ու կողքերը պատել կրեմով և լցնել ջնարակը։ Զարդարել քերած մուգ շոկոլադով։ Տորթը կարելի է մատուցել թեթևակի սառեցված վիճակում։














