Ֆոկաչա առանց գլյուտենի

Ալրային խառնուրդ «Բրնձի հաց» 1 տուփ
Տաք կաթ 130 մլ
Ձու 2
Ձեթ 4 ճ․ գ․
Ջուր 150 մլ
Ցանկացած համեմունքներ մի քիչ
Ցանկացած բանջարեղեն մի քիչ

Խմորի համար բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնել։ Այնուհետև թխելու կաղապարը առատորեն պատել յուղով և լցնել խմորը։

 

Մատներով բավական խորը անցքեր բացել և թողնել տաք տեղում 30 րոպե։

 

Խմորին ավելացնել ձեր սիրած համեմունքները, ինչպիսիք են սխտորը, լոլիկի չիրը կամ օրեգանոն, և վրան ավելալցնել ցանկացած մթերքներ (օրինակ՝ չերի լոլիկ կամ ձիթապտուղ):

 

Այս կերպ պատրաստված ֆոկաչան կարելի է հավելյալ ցողել ձիթապտղի յուղով։

 

Թխել 200°C տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպե։          

 

Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Ընդամենը

0 դրամ

Դիտեք ձեր զամբյուղը