Gluten free
GMO free
Vegan
Բաղադրությունը՝
շաքարավազ, բրնձի ալյուր, եգիպտացորենի օսլա, կարտոֆիլի օսլա, կոճապղպեղի համեմունքներ (դարչին, կոճապղպեղ, մեխակ, համեմ, բուրավետ պղպեղ, մշկընկույզ), յուղայնությամբ կակաո, նատրիումի կարբոնատներ՝փխրեցուցիչ, աղ, բուրավետիչ: Կարող է պարունակել սոյայի և կաթի հետքեր։
Այս խառնուրդը հիանալի է կոճապղպեղով տորթ, թխվածքաբլիթներ և խնձորով տորթ պատրաստելու համար։ Չի պարունակում գլյուտեն։ Հարմար է բուսակերների և վեգանների համար:
Բաղադրիչներ
1 տուփ Celiko «Կոճապղպեղով տորթ» ալրային խառնուրդ 300 գ
50 գ մարգարին
30 մլ կաթ
1 ձու
Պատրաստման եղանակը
Ալրային խառնուրդը մաղել ամանի մեջ։ Այնուհետև ավելացնել ձուն և հունցել խմորը։
Կաթսայի մեջ հալեցնել մարգարինը և թողնել սառչի։ Ապա կաթի հետ մարգարինը ավելացնել խմորին, խառնել։ Խմորը պետք է բավական կպչուն ստացվի։
Տախտակի վրա ալյուր ցանել, խմորը դնել վրան, ապա հունցել։ Թխվածքաբլիթները կտրատել հատուկ ֆորմայով ։
Թխել թխվածքաբլիթները 15 րոպե մինչև 200°C տաքացրած ջեռոցում։ Պատրաստի թխվածքաբլիթները զարդարել ըստ ցանկության։